Ռոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The Athletic Թրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին «Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. Արտետա Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին 

Թուրքական շաբաթ. օրակարգում հայ-թուրքական արձանագրություններն էին և Թուրքիայում մարդու իրավունքների խախտումները

Թուրքիա

Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ Ազգային ժողովից հետո կանչելու վերաբերյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ձևավորեց պաշտոնական Անկարայի քաղաքական օրակարգը հայկական հարցի վերաբերյալ անցնող շաբաթ: «Արմենպրես»-ն արձանագրեց, որ հայկական կողմի այս որոշմանն առաջինն արձագանքները հնչեցին Թուրքիայի ԱԳՆ-ից: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունից անանուն պաշտոնյաները հայկական կողմի որոշումը որակեցին որպես «սխալ և անհաջող քայլ»:

Հայտնի դարձավ, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարում Թուրքիայում պատմական իրողությունների խեղաթյուրմանը կցվել են անգամ թուրքական մունիցիպալ կառույցները: Անկարայի քաղաքապետարանը հանձն է առել իրականացնել գիտական-կրթական ոլորտը իրական փաստերը խեղաթյուրող, հորինված պատմությամբ ողողելու գործընթացը: Քաղաքապետարանի որոշմամբ՝ երկրում հրատարակված հինգհատորանոց «Հայկական հարցի ժողովածու»-ն, 20 տեսակի գրքույկները, 12-հատորանոց «Օսմանյան նախագիծ»-ը գնելու և բա ժանելու են դպրոցներին, հիմնադրամներին և կազմակերպություններին, գրադարաններին և հետազոտական կենտրոններին:

Թուրքական իշխանություններն ապրիլի 24-ին ընդառաջ գերտերություններին սադրելու քայլ ձեռնարկեցին: Պարզվեց, որ Թուրքիան զենքի գնման մրցույթի արդյունքների հրապարակումն արհեստական ձգձգում է ու այն պայմանավորում Հայոց ցեղասպանության տարելիցով: Այսպիսով, Անկարան շանտաժի է ենթարկում Ֆրանսիային ու ԱՄՆ-ին՝ իր նենգ խաղի մեջ փորձելով ներքաշել նաև Արմուտքին: Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ հաշվի առնելով ԱՄՆ-ի և եվրոպական երկրների վերաբերմունքը Ցեղասպանության 100-րդ տարելիցի ն նվիրված միջոցառումների նկատմամբ՝ պաշտոնական Անկարան միայն ապրիլի 24-ից հետո է որոշում կայացնելու մի քանի միլիարդ արժողություն ունեցող գործարքի վերաբերյալ, որով երկրի հակաօդային պաշտպանության համակարգի համար ձեռք կբերվեն զենիթահրթիռային համալիրներ:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ստվարածավալ հարցազրույց տվեց Թուքրիայի վարչապետի հայազգի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը: Նա կարծիք հայտնեց, որ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն փաթեթային լուծմամբ: Նա կրկին պայմանավորեց հայ-թուրքական սահմանի բացումն ու հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններով և ղարաբաղյան հարցով:

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերաբերյալ հայտարարություն արեց նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով ևս հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու կյանքի կոչումը պայմանավորեց հայ-ադրբեջանական հարաբերություններով:

Ցեղասպանության տարելիցին ընդառաջ հայկական կողմի նախապատրաստություններից թուրքական վախերի մասին խոսեց ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը, ով ընդգծեց, որ որ ԱՄՆ-ի թուրքական համայնքը բոլոր ջանքերը կներդնի, որպեսզի դիմակայի այդ քարոզչությանը:

Ստամբուլի հայկական Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց վրա հարձակման և նրանցից մեկի՝ Մարիցա Քյուչուքի գործով տեղի ունեցավ հերթական դատական նիստը: Դատարանը վճռեց կարգադրել անվտագության վարչությանն ու ժանդարմերիային պարզել, թե ում են պատկանում հանցանքի վայրում հայտնաբերված մյուս հետքերը: Գլխավոր կասկածյալ Մուրադ Նազարյանին շարունակելով պահել կալանքի տակ՝ որոշում է կայացվել դատական նիստը հետաձգելու մասին:

Թուրքիայում այս շաբաթը մեկնարկեց տարբեր քաղաքներում կազմակերպված բողոքի ակցիաներով՝ նվիրված Մերսինի Տարսուս քաղաքում երեք անձանց կողմից բռնաբարվելուց հետո դաժանաբար սպանված, այնուհետև այրված թուրք ուսանողուհի Օզգեջան Ասլանի հիշատակին: Հանցագործներին հայտնաբերելու և խստորեն պատժելու պահանջով ակցիաներ էին սկսել Թուրքիայի մի շարք հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններ:

Հետաքրքրական է, որ անցած 2014 թվականի ընթացքում այդ երկրում տղամարդկանց բռնության հետևանքով 294 կին է մահացել: Հրապարակված տվյալների համաձայն՝ Թուրքիայում յուրաքանչյուր 4 ժամում մեկ կին սեռական շահագործման կամ բռնության է ենթարկվում: Այդ երկրում կանանց 38 տոկոսը կյանքի ընթացքում նվազագույնը մեկ անգամ ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվում:

Շաբաթվա ընթացքում թուրքական հանրությանը ցնցեց լրագրող, Թուրքիայի գրողների միության անդամ Նուհ Քյոյքլուի սպանությունը, ով Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում ընկերների հետ ձնագնդի խաղալու ժամանակ դանակահարվել էր մի խանութպանի կողմից: Քյոքլուն հայտնի է որպես Թուրքիայի կառավարության կողմից առաջ քաշված «Ներքին անվտանգության փաթեթին» դեմ հանդես եկող լրագրող: Մարդասպանը, որի անունը չի հրապարակվում, Քյոքլուին սպանելուց հետո բացականչել է, որ իրեն ձերբակալելուց հետո անմիջապես ազատ են արձ ակելու, քանի որ պաշտպանվում է իշխանությունների կողմից:

Թուրքիայում այս շաբաթն էլ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ հերթական լրագրողը ձերբակալվեց: Ձախակողմյան ուղղվածություն ունեցող SoL պարբերականի պատասխանատու տնօրեն Հաֆիզե Քազջըն 2014 թվականի մարտին պարբերականի առաջին և հինգերորդ էջերում հրապարակած «Մենք ձախակողմյաններ ենք, դու՝ գող» խորագրով լուրի համար դատապարտվեց 11 ամիս 20 օր ազատազրկման' «Էրդողանին վիրավորելու» հիմնավորմամբ:

Շաբաթվա ընթացքում երկու անգամ թուրքական մեջլիսում ծեծկռտուք տեղի ունեցավ իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև: Պատգամավորների սկսած վիճաբանության հետևանքով վիրավորվեցին մի քանի պատգամավոր:

Թուրքիայի իշխանամետ «Սաբահ» թերթը, հղում կատարելով երկրի հետախուզության աղբյուրներին, հայտնեց, որ երկրի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր՝ Սումեյա Էրդողանի նկատմամբ մահափորձ էր պատրաստվել: Նշվեց, որ մահափորձը ծրագրվել էր իրականացնել խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք նախատեսվում է անցկացնել առաջիկա հունիսի 7-ին:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօր
Ամենադիտված