Աֆղանստանում հարյուրավոր կանայք են ձերբակալվել՝ բռնությունների ենթարկվելու պատճառով տանից փախչելու համար. HRW
Աշխարհ
Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության տվյալներով՝ Աֆղանստանում հարյուրավոր կանայք են ձերբակալվել բռնությունների ենթարկվելու պատճառով տանից փախչելու համար։
Ինչպես հաղորդում են կազմակերպության ներկայացուցիչները, ձերբակալվածների թվում կան և՛ անչափահաս աղջիկներ, և՛ չափահաս կանայք։ Նրանց ազատազրկել են այսպես կոչված «բարոյական հանցագործությունների համար», այն է՝ պարտադրված ամուսնությունից կամ տանը բռնությունների ենթարկվելուց փախչելու պատճառով։
Այդ կանանցից մեկն ազատազրկման վայրից BBC-ին հայտնել է, որ փախել է տանից, քանի որ իր հայրն ու եղբայրը կոպիտ են եղել իր հետ. «Իմ հայրը նկարիչ է. նա աշխատանքի է գնում վաղ առավոտյան։ Նա մոտենում էր ինձ և խփում գլխիս՝ ասելով՝ «ինչո՞ւ իմ նախաճաշը դեռ պատրաստ չէ»։ Իմ մայրը նույնպես նմանատիպ վերաբերմունքի է արժանացել՝ ամուսնության առաջին իսկ օրից սկսած»։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ