Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր
Հասարակություն
Սա արդեն երրորդ հուշագիրն է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ստորագրում է Հայաստանում գործող ուսումնական հաստատությունների հետ:
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը ողջունեց ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությունը, ապա նախարար Հրայր Թովմասյանը համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին մանրամասն ներկայացրեց համագործակցության նպատակաները: Նախարարի պարզաբանմամբ ստորագրված հուշագիրը ոչ միայն հնարավորություն կընձեռի համալսարանի մասնագետներին մասնակցելու օրինագծերի մշակման աշխատանքներին, այլ նաև ուսանողները հնարավորություն կունենան գործնական գիտելիքներ ստանալ արդարադատության նախարարությունում: «Այս հուշագրով արդյունավետ համագործակցության հիմքն է դրվում»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ այն համալսարանի ուսանողների համար բուհում ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն է ստեղծում:
ՀՀ արդարադատության նախարարը պատասխանեց նաև համալսարանի ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին դատաիրավական համակարգում իրականացվելիք բարեփոխումներին, մասնավորապե՝ նպատակաուղղված կոռուպցիոն երևույթների վերացմանը:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը