ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են Դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվել ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 

Բա էս ո՞ւմ համար են այս հողերը, պարսիկների՞ (տեսանյութ)

Տեսանյութեր

Նաջարյանների ընտանիքը, որն արդեն երեք շաբաթ էր՝ բնակվում էր Արշակունյաց 28/1 հասցեում, երեկ մնացել է առանց կացարանի։ Դեռ երեկ կանգուն տան փոխարեն այսօր առավոտյան Լուրեր.com–ի թղթակիցը գտավ միայն փլատակներ։

Գրեթե մեկ շաբաթ ընտանիքը դիմել է թաղապետարան՝ տան օրինականացման գործընթացին ընթացք տալու նպատակով։

Հենց թաղապետարանում գտնվելու ժամանակ էլ տան տիրուհին՝ Գայանե Ասատրյանը, պատահաբար տեղեկանում է, որ իր տունը քանդում են։ Նա պատահաբար լսում է՝ ինչպես են աշխատակիցները հիմնարկի միջանցքում անցուդարձ անելիս խոսում ինչ–որ շինություն արագ քանդելու մասին։ «Հարցրեցի՝ էդ մեր տո՞ւնն եք ուզում քանդել, իրենք էլ թե՝ բա դուք ո՞վ եք», – պատմեց տիկին Գայանեն և նշեց, որ այդ պահին, երբ նա պետք է արդեն մտներ «թաղապետի» աշխատասենյակ, նրան ասում են, թե իր տունը քանդում են ու թևերից բռնելով՝ մտցնում վերելակ ու «ուղեկցում» «տուն»։

Տունը քանդելու ողջ գործընթացը տևել է չորս օր։ Առաջին օրերին Գայանեի աղջիկը՝ Անիկը, ով աշխատում է Արաբկիր բժշկական կենտրոնում, դիմել է կենտրոնի տնօրեն, ՀՀԿ պատգամավոր Արա Բաբլոյանին, ով էլ միջնորդել է, որպեսզի Անիկը հանդիպի քաղաքապետարանի պաշտոնատար անձանցից մեկին, ում լիազորությունների շրջանակում է գտնվում այդ հարցը։ Անիկը, ով, ի դեպ, Հանրապետական կուսակցության անդամ է, դիմել է տվյալ պաշտոնյային՝ Սերգեյ Մակարյանին, ով դադարեցրել է շինարարությունը և խոստացել ընթացք տալ սեփականաշնորհման գարծընթացին։ Մակարյանը հարցրել է, թե պատրա՞ստ է արդյոք ընտանիքը վճարելու սեփականաշնորհման գումարը, ինչին Անիկ Նաջարյանը պատասխանել է, թե՝ պատրաստ են։ Կնոջ պնդմամբ՝ այդ տարածքում գտնվող բոլոր տներն էլ սեփականաշնորհված շինություններ են։ Մյուս օրը, սակայն, տիկին Գայանեի խոսքերով, Մակարյանին լրիվ այլ կերպ են ներկայացրել իրականությունը, և նա փոխել է իր մոտեցումը։

«Կարծես ուրիշ մարդ լիներ։ Աղջկաս էլ ասում ա՝ բայց դուք սեփականություն ունեք, էլ ի՞նչ եք ուզում», – վրդովված պատմում է Գայանեն և իր կողմից ավելացնում՝ «բա դա սեփականություն ա. վեց տարի շարունակ վեց հոգով մի սենյականոց բնակարանում։ Չիմացանք՝ ոնց կյանքներս անցավ էս հոգսի մեջ»։ Նրա խոսքերով՝ այս տունը կառուցելու միտքն իրենց մոտ ծագել է այն ժամանակ, երբ իմացել են աղջկա՝ երկրորդ երեխայով հղի լինելու մասին։ «Ուզում էինք դոմիկ բերեինք, բայց ակերով դոմիկներն էին, են էլ երկու հազար դոլար էր, հետն էլ խոնավ ու ինչ–որ բակտերիաներով»,– շարունակում է տիկին Գայանեն։

Ըստ նրա՝ ինքը տարիներ շարունակ այդտեղի բնակիչ է եղել, այդտեղ է մեծացել, և տեսել, որ տարիներ շարունակ այդ տարածքում ոչինչ չի կառուցվել, այդ պատճառով էլ որոշել են ընտրել հենց այս տարածքը։ Իսկ թե ո՞վ է տարածքի տերը, տիկին Գայանեն տեղյակ չէ, քանի որ ոչ մի ներկայացուցիչ նրանց հետ չի կապվել, կառուցելու ընթացքում էլ նրանց ոչինչ չի ասվել։

Ապօրինի շինությունը քանդելիս տան բնակիչներին ոչ միայն նախօրոք չեն զգուշացրել, այլև ապրիլի երկուսին հանդիպելու պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել Գայանեի ամուսնու՝ Կարեն Նաջարյանի և թաղապետարանի միջև, փաստորեն խախտվել է։ 

Ընտանիքը, որի անդամներից միայն երկուսն են աշխատում, սպառողական վարկ է վերցրել այս տունը կառուցելու համար։ Կառուցման աշխատանքները, ընդհանուր առմամբ արժեցել են մոտ 800 հազար դրամ։ Ավելորդ գումար չունենալու պատճառով, ընտանիքի հայրն է կառուցել մոտ 30 քառ մետր տարածքով տունը։ Հենց նա էլ թաղապետարանում ստորագրել է համապատասխան դիմում՝ շինության օրինականության գործընթացը սկսելու վերաբերյալ, բայց այժմ դիմումը կամ դրա պատճենը նրանց չեն տրամադրում։ 

Տունը քանդելուց ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել, այդ ընթացքում ներկա պաշտոնատար անձինք նույնպես հրաժարվել են ներկայանալ։ Գործողությունները կատարվել են՝ Տարոն Մարգարյանի և Սերժ Սարգսյանի անունները տալով, թե դա նրանց հրամանով է կատարվում։ Ինքը՝ տիկին Գայանեն կասկածում է, որ ղեկավար օղակները՝ քաղաքապետը, թաղապետը, տեղյակ են տիրող իրավիճակին։ Նա կարծում է, որ այստեղ թաղային հեղինակությունների միջև «ինչ–որ հաշիվներ են մաքրվել», որոնց զոհ է գնացել իրենց տունը։

Գործողությունները կատարվել են բռնի ուժի կիրառմամբ ու ակնհայտ շտապողականությամբ։ «Օպերացիայի» ղեկավարներից մեկը, տիկին Գայանեի խոսքերով, փորձել է մի լրագրողից խլել տեսախցիկը, լրագրողների մի մասի մուտքը տան տարածք արգելափակել են այդ գործողություններն իրականացնող մարդկանց մեքենաները։ 

«Տեքորս տղան՝ 15 տարեկան երեխա է, եկավ, որ քանդողներից մեկի ձեռքից քլունգը վերցնի, թույլ չտա, որ քանդեն, երեխու ձեռքերը ոլորեցին. ուզում էին տանել, հազիվ պոկեցի ձեռքներից», – պատմում է կինը։ Անիկը, տեսնելով, որ տրակտորով արդեն սկսում են քանդել տունը, վերցնում է ջարդված ապակու կտորը և սպառնում ինքնասպան լինել։ Այնուհետև, վերջինիս մոտ սուր ցավեր են սկսվում, և երեխային վիժելու վտանգ է առաջանում, սակայն ժամանած շտապօգնության աշխատակիցները կարողանում է կանխել դժբախտությունը։

Ինքը՝ Գայանե Ասատրյանը, այդ ամենը ներկայացնող տեսանյութում, սկզբում նշում է, թե հացադուլ է հայտարարում, մինչև հարցին վերջնական լուծում չտրվի, սակայն աղջկա հորդորներին անսալով՝ կինը հրաժարվում է իր մտադրությունից։ 

«Չեն աջակցում երիտասարդ ընտանիքներին, մենք էլ մեր ուժերով փորձում ենք ինչ–որ բան ասել։ Բա էս ո՞ւմ համար են այս հողերը, պարսիկների՞», – հետաքրքրվում է տիկին Գայանեն՝ հավելելով, որ եթե այս հարցը չլուծվի և իրենց տունը չվերակառուցվի, իրենց ընտանիքը կլքի Հայաստանը։

Օվսաննա Գևորգյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել
Ամենադիտված