ՀՀ ոստիկանապետը պատվիրեց սրտացավ ու համբերատար աշխատանք տանել յուրաքանչյուր քաղաքացու հետ
Հասարակություն
Մարտի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց Անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա բաժինների անձնակազմերին: Ընդգծելով ստորաբաժանման գործունեության նշանակությունը հասարակությանը ծառայություններ մատուցելու գործում՝ ոստիկանության պետը նշեց, որ անձնակազմի բարեխիղճ ու բարեկիրթ աշխատանքով, քաղաքացու հանդեպ հարգալից վերաբերմունքով է պայմանավորվում նաև հասարակության վերաբերմունքը ոստիկանության հանդեպ:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց ստորաբաժանման լիարժեք և արդյունավետ աշխատանքը հատկապես այսօր, երբ երկիրն ու հասարակությունը գտնվում են ընտրությունների շրջանում:
Ոստիկանության պետը հույս հայտնեց, որ կարվի ամեն ինչ համապետական նշանակալից միջոցառումը պատվով անցկացնելու համար, իսկ դրա գրավականը սրտացավ ու համբերատար աշխատանքն է յուրաքանչյուր քաղաքացու հետ, ծառայողական և մասնագիտական պարտքի լիարժեք կատարումը:
Ամփոփելով հանդիպումը՝ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարեց անել ամեն ինչ՝ ստորաբաժանման գործունեությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար,այնպիսի մակարդակի, որ տեսանելի լինի հասարակությանը և նպաստի համակարգի հանդեպ հանրային վստահության ամրապնդմանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը