Խորհրդակցություն ԼՂՀ նախագահի մոտ
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ մարտի 28-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեությանը եւ հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական նշանակություն ունեցող սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման խնդիրներին:
Օրակարգի առաջին հարցի շուրջ զեկույցով հանդես է եկել կառույցի ղեկավար Լեւոն Գրիգորյանը: Բակո Սահակյանը իր խոսքում ընդգծել է, որ հատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինեն հողաշինարարության պատշաճ կազմակերպման, հողերի նպատակային նշանակության պահպանման ու էֆեկտիվ օգտագործման հարցերը՝ հավելելով, որ դրանցից մեծապես կախված է հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես, գյուղատնտեսությունում նախատեսված միջոցառումների հաջող իրականացումը:
Անդրադառնալով հանրապետության հարավային շրջանների զարգացման խնդիրներին՝ երկրի ղեկավարը հատուկ կարեւորել է այնտեղ համապատասխան կայանի հիմնադրումը, որը կծառայի որպես ենթակառուցվածքային հանգուցակետ՝ իր մեջ ներառելով բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ սոցիալական բաղադրամասերը:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված խնդիրների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան