ԱՄՆ պատժամիջոցներ է կիրառել իրանցի զինավաճառների նկատմամբ
Աշխարհ
ԱՄՆ հրապարակել է այն մարդկանց և ընկերությունների անուններն ու անվանումները, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն Իրանից արևմտաաֆրիկյան Գամբիա պետություն զենք մատակարարելու հետ։
Խոսքը Իրանից տեղափոխված կոնկրետ բեռի մասին է, որը բռնագրավվել է Նիգերիայում՝ 2010 թվականի հոկտեմբերին։ Այդ բեռը խախտել էր ՄԱԿ–ի սահմանած արգելքը՝ իրանական զենքի ձեռքբերման հետ կապված։
Ինչպես հաղորդում են ԱՄՆ ներկայացուցիչները, բռնագրավված բեռը պարունակել է «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ, գնդացիրներ, շուրջ 8 հազար փամփուշտ, ինչպես նաև մի քանի տեսակի ականներ, հայտնում է BBC–ին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ