Հռոմի պապը հանդիպել է Ֆիդել Կաստրոյի հետ
Աշխարհ
Վատիկանի լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Հռոմի պապը հանդիպել է Ֆիդել Կաստրոյի հետ։ Նրանց հանդիպման վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում. հայտնի է միայն, որ հանդիպումը տեղի է ունեցել Հավանայում։
Ավելի վաղ Հռոմի պապը Կուբայի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում աղոթք էր արել, որին մասնակցել է շուրջ 300 հազար մարդ։ Բենեդիկտոս 16-րդի խոսքը, ըստ ներկաների, քաղաքականացված է եղել։
Նշենք, որ 1959 թվականին Կուբայում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում կղզում հռչակվել էր աթեիզմ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ