«Ժողովուրդ». «Արաքս» թռչնաֆաբրիկան արտերկրից հավ է ներկրում ու այն վաճառում տեղական արտադրության անվան տակ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Երևանի «Արաքս» թռչնաֆաբրիկան արտերկրից հավ է ներկրում ու այն վաճառում տեղական արտադրության անվան տակ: Տեղեկությունը ստուգելու համար թերթը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), որտեղ արդեն նման ահազանգ հնչեցրել էին: Պարզվեց, որ այս պահին ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է կատարում թռչնամսի շուկայում: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից էլ փոխանցել են, որ Հայաստանում տեխնիկական հնարավորություն չկա ստուգելու և տարբերելու ներկրված սառեցված հավը տեղական սառեցված հավից: Այսինքն չի բացառվում, որ տեղական արտադրության անվան տակ ներկրված հավ վաճառվի: Պարզաբանումների համար թերթը դիմել է նաև «Արաքս»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին՝ Վալենսիայի Խաչիկին, ով բարկացած բղավել է. «Մենք պարապ չենք, որ ձեր հարցերին պատասխանենք ու ձեր խնդիրներին լուծում տանք», ապա անջատել է հեռախոսը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ