Թուրքիայում ռազմական երկու ինքնաթիռ է կործանվել
Թուրքիա
Թուրքական ռազմական երկու ինքնաթիռ փետրվարի 24-ի երեկոյան կործանվել է Մալաթիա քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Վթարի հետևանքով ինքնաթիռների չորս օդաչուներն էլ զոհվել են: Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտնել է, որ ռազմական ինքնաթիռների կործանման հստակ պատճառները հայտնի չեն: Այդուհանդերձ, նա բացառել է հնարավոր միջամտությունը դրսի ուժերի կողմից: Որպես վթարի հավանական տարբերակներ են քննարկվում եղանակային վատ պայմանները, ինչպես նաև ինքնաթիռների բախումը օդում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան