«Հայկական ժամանակ».Գրիգոր Ամալյանը զգուշացրել է, որ քարոզարշավի ընթացում Շուշան Պետրոսյանի տեսահոլովակներն ընդհանրապես չլինեն
Հայկական Մամուլ
Թերթի ունեցած տեղեկություններով, օրերս հեռարձակողների հետ հանդիպման ժամանակ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը զգուշացրել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ երգչուհի Շուշան Պետրոսյանի երգերի տեսահոլովակներն ու ձայնագրությունները դիտվելու են որպես քարոզչություն Հանրապետական կուսակցության օգտին, հետևապես՝ դրանք պետք է լինեն միայն սահմանված ժամերին կամ ընդհանրապես չլինեն: Հեռարձակողները դժգոհել են, քանի որ առջևում ապրիլի 24-ն է, և այդ օրը հայրենասիրական երգեր են հնչում, իսկ նման երգերում առնվազն «Հայաստան» բառը երգում է Շուշան Պետրոսյանը:
Այս խնդրի պարզաբանման նպատակով երեկ «ՀԺ»-ն դիմել է ՀՌԱՀ, բայց իր գրավոր հարցման պատասխանը երեկ այդպես էլ չի ստացել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ