«Ժողովուրդ».Կոալիցիոն կուսակցությունները շարունակում են ընտրակաշառք բաժանել
Հայկական Մամուլ
Կոալիցիայի անդամ կուսակցությունները շարունակում են ընտրակաշառք բաժանել ոչ թե փողի, այլ բարեգործությունների տեսքով: Արարատի մարզից «Ժողովուրդ»-ի ստացած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին ՕԵԿ-ն ակտիվորեն մուրաբաներ է բաժանում քաղաքացիներին: Իսկ ԲՀԿ-ն զբաղված է սելիտրա և պղնձարջասպ բաժանելով: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյւսնի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի հետ զրույցում հաստատել է, որ «Ծառուկյան» հիմնադրամը պարարտանյութ է բաժանում, սակայն, ըստ նրա, դա ընտրակաշառք չէ: Դեռ նախորդ տարի Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ խաղողագործները բարձրացրել են պարարտանյութի և դեղանյութի խնդիր: «Արդեն ներկրվել է, ու պարարտանյութը կբաժանվի: Եթե տեսնեք, որ նախընտրական շրջանում է դա բաժանվում, կարող եք նախընտրական համարել»,-ասել է Գալստյանը՝ հավելելով, որ ճիշտ չէ մարտ ամսին գյուղացուն թողնել անօգնական և ընտրությունների պատճառով հետաձգել նման ծրագրերը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ