ԱՄՆ–ում սկսվել է Ստրոս Կանի դեմ սպասուհու դատական հայցի լսումները
ԱՄՆ
Նյու Յորքի Բրոնքսի շրջանային դատարանը սկսել է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի դեմ սպասուհու ներկայացրած հայցի դատական լսումները, որը ԱՄՀ նախկին ղեկավարին մեղադրում է սեռական ոտնձգությունների մեջ, հաղորդում է BBC–ն։
Ստրոս Կանի դեմ սեռական հանցագործությունների մեղադրանքով հարուցված քրեական գործն անցյալ տարի օգոստոսին Նյու Յորքի դատարանը կարճեց բավարար ապացույցներ չներկայացվելու պատճառով։ Մինչ այդ Նյու Յորքի դատախազությունը Ստրոս Կանին մեղադրում էր բռնաբարության հոդվածով, ինչի պատճառով նախկին ֆինանսիստը երկար ժամանակ տնային կալանքի տակ էր։
Սակայն, 32-ամյա աֆրիկացի ներգաղթյալ Դիալոն պնդում է, որ 62–ամյա ֆրանսիացին փորձել է իրեն բռնաբարել, երբ մաքրելիս է եղել Նյու Յորքում հյուրանոցի նրա վարձակալած սենյակը։ Սպասուհին Ստրոս Կանից դրամական փոխհատուցում է պահանջում բարոյական և նյութական վնաս կրելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)