«Ժողովուրդ». Վահան Բաբայանն ու Տիգրան Ուրիխանյանը առաջիկայում ինքնաբացարկ են հայտնելու
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ համամասնական ընտրացուցակից առաջիկայում ինքնաբացարկ են հայտնելու Վահան Բաբայանն ու Տիգրան Ուրիխանյանը: Բանն այն է, որ նրանց ցուցակի առաջին 20 համարում են ընդգրկել՝ հույս ունենալով, որ կկարողանան լավ աշխատանք տանել՝ հօգուտ այս կուսակցության: Բայց նախընտրական քարոզարշավը դեռ չսկսված՝ արդեն իսկ ԲՀԿ-ում ներքին դժգոհություն կա այս երիտասարդների աշխատանքի, իսկ ավելի ճիշտ՝ չաշխատելու կապակցությամբ:
Չի բացառվում, որ որոշակի սկանդալներից խուսափելու համար նրանք ինքնաբացարկ հայտնեն ոչ թե նախընտրական քարոզարշավի ժամանակ, այլ՝ ընտրություններից անմիջապես հետո՝ հրաժարվելով պատգամավորական մանդատներից:
«Ժողովուրդ»-ը փորձել է մեկնաբանություններ ստանալ Տիգրան Ուրիխանյանից, սակայն վերջինս, լսելով, որ «Ժողովուրդ» օրաթերթից են իրեն զանգահարում, հայտարարել է, թե ցանկություն չունի թերթի հարցերին պատասխանել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ