«168 ժամ». ՀՀԿ-ացվում են ամբողջական հիմնարկների, դպրոցների, հիվանդանոցների աշխատակազմեր
Հայկական Մամուլ
Թերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀԿ-ացվում են ամբողջական հիմնարկների, դպրոցների, հիվանդանոցների աշխատակազմեր: Վերջերս ստիպողաբար այդ կուսակցությանն են անդամագրվել նաև Երևանի թիվ 2 հիվանդանոցի և պոլիկլինիկայի բուժաշխատողները: Հիվանդանոցի աշխատակիցներին նաև հանձնարարվել է, որ առաջիկա օրերին այցելեն որևէ մեծամասնական ընտրատարածք և իրենց հաշվին անվճար բուժօգնություն մատուցեն ընտրողներին: Բժիշկները թերթի թղթակցի հետ զրույցում դժգոհել են, որ այդ օրերին թեև իրենք աշխատում են եռակի-քառակի ավելի ծանրաբեռնվածությամբ, բայց կազմակերպիչների կողմից չեն վճարվում: Եվ ստացվում է, որ կուսակցությունն ընտրողների համար այդ բարեգործական ակցիան կազմակերպում է բժիշկների հաշվին: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում հերքել է այդ լուրը:
«Դա իրականությանը չի համապատասխանում: Մենք էլ լսել ենք, որ ԲՀԿ կամ այլ կուսակցություն են մտել»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ