Ամերիկացի դեռահասը ցմահ ազատազրկման է դատապարտվել
ԱՄՆ
Ֆլորիդայի 17-ամյա բնակիչը դատապարտվել է ցմահ ազատազրկման երկու բրիտանացի զբոսաշրջիկների սպանելու համար, հաղորդում է Lenta.ru–ն։ Ավելի վաղ դատարանը Շոն Թայսոնին մեղավոր էր ճանաչել առաջին աստիճանի սպանության համար։ Նշվում է, որ այդ ժամանակ դատարանը նրան ցմահ ազատազրկման չի դատապարտվել հանցագործի անչափահաս լինելու պատճառով։
Երկու բրիտանացի զբոսաշրջիկ 25-ամյա Ջեյմս Կուպերը և 24–ամյա Թոմաս Կուզարիսը սպանվել են Ֆլորիդա նահանգի Սարասոտա քաղաքում 2011–ի ապրիլի 16–ի գիշերը։ Ըստ քննիչների, հարբած բրիտանանցիները էժան բնակարան վարձակալելու համար հայտնվում են մի թաղամասում, որի բնակիչներից է եղել Թայսոնը։
Դեռահասը զբոսաշրջիկներին թալանելու փորձից հետո սպանել է նրանց։ Դատարանում այդ մասին վկայություն են տվել, մարդիկ որոնց պատմել է Թայսոնը։
Սակայն, ըստ Reuters-ի, դեռահասի պաշտպանյալները նշել են, որ սպանության ժամանակ վկաներ չեն եղել, ինչպես նաև չի հայտնաբերվել սպանության գործիք ատրճանակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)