Ավտոպատահար Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ կա զոհ
Հասարակություն
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 29-ին, ժամը 01.08-ին տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Հովտաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 03 ՕԼ 748 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ջրանցքը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել 1988թ. ծնված Արմեն Մելքոնյանը և 1985թ. ծնված Յուրիկ Ավագյանը, ովքեր տեղափոխվել են Մասիս քաղաքի հիվանդանոց, այնուհետև ժամը 05.15-ին, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Ժամը 01.51-ի սահմաններում փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ, 1987թ. ծնված Սարգիս Մելքոնյանի դին: Ժամը 03.22-ին ավտոկռունկի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել ջրանցքից:
Ժ.05:50-ի սահմաններում ջրասուզակները եղեգների մեջ հայտնաբերել են 1988թ. ծնված Գևորգ Ավագյանի դին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը