Օբամայից հրապարակայնորեն պարզաբանում են պահանջում Մեդվեդևի հետ առանձնազրույցի վերաբերյալ
ԱՄՆ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները նախագահ Բարաք Օբամայից պահանջել է հրապարակավ պարզաբանել, թե արդյո՞ք նա վերընտրվելու դեպքում պատրաստվում է զիջումներ անել Ռուսաստանին ԵվրոՊՌՈ–ների տեղակայման հարցում։
Օբամային գրած նամակում Բոներն իր մտահոգությունն է հայտնել Սեուլում տեղի ունեցած Օբամայի և Մեդվեդևի հանդիպման վերաբերյալ արված հայտարարությունների համար, հաղորդում է BBC–ն։
«Կան ենթադրություններ ձեր հայտարարությունների հետ կապված, որ Ձեր հնարավոր վերընտրվելու դեպքում դուք պատրաստվում եք ԱՄՆ-ի Եվրոպայում ՀՕՊ համակարգերի տեղակայման հարցում զիջումներ անել Ռուսաստանին և այդ պատճառով ճիշտ կլինի հրապարակավ պարզաբանել այդ տեղեկությունների մասին։ Թեև դուք ժամանակին հրապարակավ և հստակ հայտարարել էիք, որ, թե մինչև ընտրություններհ, թե դրանից հետո չե՛ք պատաստվում որևէ զիջումներ անել ռուսներին», – այս մասին հանրապետական խոսնակը գրել է Օբամային ուղղված նամակում։
Սեուլում միջուկային անվտանգության միջազգային գագաթաժողովի ժամանակ Օբաման Մեդվեդևին խոստացել էր վերընտրվելուց հետո ավելի ակտիվ զբաղվել ԵվրոՊՌՈ–ների տեղակայման հարցով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)