«Միսս Թուրքիան» Էրդողանի պատճառով երկու տարի կարող է բանտ նստել
Թուրքիա
Մոդել և «Միսս Թուրքիա -2006» տիտղոսը կրող Մերվե Բույուքսարաչին սպառնում է երկու տարվա ազատազրկում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է բրիտանական The Inepenent պարբերականը: 26-ամյա Բույուքսարաչի փաստաբանի խոսքով՝ Ստամբուլի դատախազությունը պահանջում է դատապարտել իր պաշտպանյալին' հանրային գործչի վիրավորելու հիմունքներով: Դատարանը պետք է որոշում կայացնի ընթացք տալ դատական գործին, թե ոչ:
Թուրք մոդելի անվան շուրջ սկսված այս իրարանցման պատճառը նախորդ ամիս նրա կողմից Instagram-ում արված հրապարակումն էր, որտեղ նա տեղադրել էր սատիրիկ պոեմ' «Առաջնորդի պոեմ» խորագրով, որտեղ քննադատվում էր Էրդողանի իրենց պետական հիմնի ձևափոխված տարբերակի միջոցով: Բույուքսարաչը հերքել է իր դեմ ներկայացված մեղադրանքները' ասելով, որ իր հրապարակմամբ չի ցանկացել վիրավորել Էրդողանին:
Բրիտանական պարբերականը նշում է, որ թուրք մոդելը Թուրքիայում ավտորիտար ռեժիմի պայմաններում հետաքննության ենթարկվող վերջին անուններից է: The Indepenent-ը հիշեցնում է, որ վերջին տարիների ընթացքում Թուրքիայում մշտապես ճնշումներ են կիրառվում լրատվամիջոցների, մասնավորապես ընդդիմադիր ԶԼՄ-ների նկատմամբ, հետապնդվում են հազարավոր մարդիկ, ովքեր մասնակցում են հակակառավարական ակցիաներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)