Սիրիայի իշխանությունները ԱՄՆ–ին մեղադրել են ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու մեջ
Աշխարհ
Այսօր Սիրիայի իշխանությունները Միացյալ Նահանգներին մեղադրել են Սիրիայի քաղաքական իրավիճակն ապակայունացնելու և երկրի ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու համար։ Որպես ապացույց այդ ամենի՝ Սիրիայի ԱԳ նախարարն ուրբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը զենքերը վայր չդնելու կոչ է արել Սիրիայի ընդդիմությանը։
Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը։ Նախօրեին Սիրիայի ոստիկանությունը կոչ էր արել ընդդիմությանը՝ իշխանություններին հանձնել զենք–զինամթերքը և հայտարարել, որ այն ցուցարարները, ովքեր չեն կատարել քրեորեն պատժելի արարք, ապա նրանք չեն ենթարկվի պատասխանատվության։ Սիրիայի իշխանություններն այս դեպքի առիթով կոչ են արել միջազգային կառույցներին հետևողական լինել նման հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Սիրիայում արդեն ութ ամիս շարունակվող հակակառավարական ցույցերի պատճառով սպանվել է՝ ըստ ՄԱԿ–ի տվյալների ավելի քան երեք հազար մարդ։ Մի քանի օր առաջ Արաբական երկրների լիգայի ղեկավարները քաղաքական ճգնաժամից դուրս գալու իրենց փաթեթն էին առաջարկել Սիրիայի իշխանություններին, որին վերջինս համաձայնություն էր տվել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ