Հանրապետության դեղատներում հայտնաբերվել են ադրբեջաներեն ներդիրով դեղեր
Հասարակություն
Հանրապետության դեղատներում հայտնաբերվել են ադրբեջաներեն ներդիրով դեղեր, - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ դեղարտադրողների ու ներմուծողների (ԴԱՆ) միության տնօրեն Սամվել Զաքարյանը: Վերջինս նշեց նաև դեղի անունը` խոսքը գնում է «Ստեկլովիդնոյե տելո» դեղի մասին, որն արտադրվում է Բելառուսում: Սամվել Զաքարյանի խոսքերով, անթույլատրելի է, որ այդքան հեշտացվել է դեղերի ներկրումը Հայաստան, չբացառելով, որ այդ դեղը հնարավոր է ներկրված լինի հենց Ադրբեջանից:, - նշեց Զաքարյանը, օրինակ բերելով այն, որ օրերս ահազանգել էր «Նիկոմեդ» ընկերությունը, որ շուկայում վաճառվում են իրենց ընկերության «Ակտովեգին» ու «Կոնկոր» դեղեր, որոնց համար պատասխանատվություն չեն կրում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը