ՕԵԿ–ը երբ ինչ ունեցել է, դա էլ բաժանել է. Հեղինե Բիշարյան
Հասարակություն
ՕԵԿ–ը մուրաբա բաժանել է միայն իր կին անդամներին, այն էլ մարտի ութի առիթով։ Կուսակցության կին անդամներին «տոնական նվեր» բաժանելու որոշումը կայացրել են կուսակցության տարածքային կառավարման մարմինները։ Տեղեկությունները ստացվել են առաջին ձեռքից՝ կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից։
«ՕԵԿ–ը երբ ինչ ունեցել է, դա էլ բաժանել է», – պարզաբանեց Բիշարյանը՝ նշելով, որ կուսակցությունը մշտապես «վերաբերմունք է ցույց տվել» իր կին անդամներին, և ի տարբերություն այլ քաղաքական ուժերի իրենք գումար չեն բաժանել և ընտրողների չեն ցուցակագրել։ Իսկ հարցին, թե արդյոք «խիստ վերաբերմունքը», որը կուսակցությունը ցույց կտա խախտումներ իրականացնող քաղաքական ուժերի նկատմամբ կտարածվի արդյոք այդ խախտումներում հաճախ մեղադրվող Հանրապետական կուսակցության վրա, Բիշարյանը պատասխանեց, թե՝ «տարբերությւոն չկա»։
Բիշարյանի հավաստմամբ՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կլինի փող բժանողի դերում իրենք կխոսեն այդ մասին։ «Մենք բարձրաձայնելու ենք երևույթը», – նշեց նա։
Անդրադառնալով կուսակցության հասցեին վերջին շրջանում հնչող բացասական գնահատականների առատությանը, Բիշարյանը նշեց, որ դրա հեղինակների հարցում չի տարանջատում քաղաքական ուժերին։ Ըստ նրա՝ սև փիառ կարող են իրականացնել ինչպե՛ս ընդդիմությունը, այնպե՛ս էլ՝ իշխանությունը։
ՕԵԿ–ը նախընտրական շրջանում բոլոր քաղաքական ուժերին՝ այդ թվում և իր կոալիցիոն գործընկերներին, համարում է մրցակից, և կարծում է, որ դա քաղաքական տրամաբանության մեջ է։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը