Սպասվող գարնանային վարարումների բնութագիրը
Հասարակություն
ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը (Հայպետհիդրոմետ) ներկայացրել է Հայաստանի գետերի' 2012 թ. գարնանային վարարումների կանխատեսումը։
Գարնանային վարարումները ՀՀ գետերի ջրային ռեժիմի հիմնական փուլերից են, որոնք ձևավորվում են հալոցքային, ստորերկրյա ջրերից, անձրևաջրերից և սովորաբար ունեն խառը սնում: Վարարումների ընթացքում ՀՀ տարածքի գետերով անցնում է տարեկան հոսքի 25-80 տոկոսը, որը պայմանավորված է առանձին գետերի ջրհավաք ավազանների տեղական գործոնների ազդեցությամբ:
Գետերում գարնանային վարարումների բնութագրերը պայմանավորվում են նախաձմեռային (սեպտեմբեր-նոյեմբեր), ձմեռային (դեկտեմբեր-մարտ) ամիսների փաստացի և վարարումների (ապրիլ-հունիս) ժամանակաշրջանի կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանների առանձնահատկություններով:
2012 թ. սպասվող գարնանային վարարումների նախաձմեռային ժամանակաշրջանում տեղումների բաշխման պատկերը հետևյալն է' սեպտեմբերին ամսական տեղումների քանակը շրջանների զգալի մասում եղել է նորմայից ցածր' բացառությամբ' Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերի, հոկտեմբերին եղել է նորմային մոտ' բացառությամբ Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի (որտեղ նորմայից բարձր է եղել), նոյեմբերին շրջանների զգալի մասում նորմայից ցածր է եղել, բացառությամբ' Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը