Եվրապառլամենտը Բելառուսին պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին
Աշխարհ
Եվրապառլամենտը բանաձև է ընդունել, որով պահանջում է Բելառուսի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, հաղորդում է BBC Russian–ը։
Բանաձևում նշվում է, որ քանի դեռ պաշտոնական Մինսկն այդ պահանջը չի կատարել, «Եվրոմիության և Բելառուսի միջև երկխոսությունը չի կարող առաջ շարժվել»։
Բանաձևում առաջին հերթին կոչ է արվում ազատ արձակել Բելառուսում գործող «Վեսնա» մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Ալես Բելյացկուն, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Ստատկևիչին և Անդրեյ Սաննիկովին։
Եվրոպացի պատգամավորները դատապարտել են Բելառուսում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասով կոպիտ խախտումները։ Նրանք հայտարարել են նոր պատժամիջոցներ մշակելու և կիրառելու մասին, սկսած տնտեսական պատժամիջոցներով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ