Ռոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The Athletic Թրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին «Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. Արտետա Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին 

Թուրքական շաբաթ. «Միսս Թուրքիայից» մինչև պատգամավորության հայ թեկնածուն

Թուրքիա

Գալիպոլիի տոնակատարությունների չեղարկման մասին լուրերը, Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների իրականացումը, ինչպես նաև երկրի ներսում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախապատրաստությունները մի քանիսն են այն կարևոր հարցերից, որոնք անցնող շաբաթվա ընթացքում օրակարգային էին Թուրքիայում: «Արմենպրես»-ը ողջ շաբաթվա ընթացքում հետևել է թուրքական ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին և ստորև ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Աշխատանքային շաբաթվա մեկնարկից առաջ Թուրքիայում և Հայաստանում խոսվող ամենակենտրոնական թեման թուրքական «Զաման» պարբերականի հոդվածն էր այն մասին, որ պաշտոնական Անկարան չեղարկել է Գալիպոլիի միջոցառումների իրականացումն ապրիլի 24-ին: Անանուն աղբյուրը պնդել էր, որ պատճառը գերտերությունների կողմից հետաքրքրության բացակայությունն էր այդ միջոցառումների նկատմամբ:

Թուրքական պետական մարմինները, սակայն, շտապեցին անմիջապես հերքել տեղեկատվությունը: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնեցին, որ Գալիպոլիի մարտերի 100-րդ տարվան նվիրված տոնակատարությունները Թուրքիայում չեղարկելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Սրանով էլ, փաստորեն, փակեցին այս տեղեկատվության մասին շրջանառվող լուրերը:

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սեփական ժողովրդին խաբելու թուրքական նախաձեռնություններին ավելացել է ևս մեկը: Պարզվեց, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծված www.armeniangenocide100.org կայքի հասանելիությունն անօրինական կերպով Թուրքիայի տարածքում գործող համացանցային մի շարք պրովայդերների կողմից արգելափակված է: Մասնավորապես, թուրքական TTnet համացանցային ծառայություններ մատուցող ընկերությունը, առանց որևէ իրավական նախազգուշացման և դատարանի կողմից ընդունված որոշման, իր օգտատերերի համար անհասանելի է դարձրել Ցեղասպանության հարյուրամյակի առնչությամբ բացված կայքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում թուրքական իրավապաշտպան «ԴուրԴե» կազմակերպության խոսնակ Լևենթ Շենսևերը լուրջ իրավախախտում համարեց կատարվածը և կոչ արեց Թուրքիային անհապաղ դադարեցնել գրաքննությունը:

Ցեղասպանության տարելիցին ընդառաջ թուրքական ժխտողական հերթական քայլը դարձավ ազգայնականների կողմից տարբեր քաղաքներում հայերին առնչվող սադրիչ պաստառների տարածումը: Ազգամիջյան թշնամանք սերմանող պաստառների վրա կար հետևյալ գրությունը. «Շնորհավոր մեր հայրենիքը հայերից մաքրելու 100-րդ տարին: Հպարտ ենք մեր փառապանծ նախնիներով»:

Անցնող շաբաթ Թուրքիայում ձերբակալվեց Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ հերթական թուրք պաշտոնյան: Անկարայում ձերբակալումից հետո բուժզննում անցավ և Ստամբուլ տեղափոխվեց Դինքի սպանության ժամանակ Տրապիզոնի անվտանգության նահանգային վարչության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ռամազան Աքյուրեքը:

Հունիսին Թուրքիայում նախատեսվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնեց Մարդինում բնակվող հայ 58-ամյա Զեքերիա Սաբունջին: Նա դիմում ներկայացրեց քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը' անդամագրվելու և ամռանը կայանալիք խորհրարանական ընտրություններին մասնակցելու նպատակով:

Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի տարածքում գտնվող Սուլեյման շահի դամբարանում իրականացված ռազմական գործողությունը շաբաթվա սկզբին Թուրքիայում ամենաշատը քննարկվող հարցերից մեկն էր: Այդ գործողությունն իրականացնելու համար թուրքական բանակն օգտագործել էր 700 զինվորականի, մոտ 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում' 39 տանկ: Թուրքական կողմը տարհանել էր Եփրատ գետի կղզիներից մեկում գտնվող Օսմանների դինաստիայի նախնիներից շահ Սուլեյմանի դամբարանը և այն պահպանող թուրքական զորախումբը: Սիրիայում, սակայն, Թուրքիայի նման քայլը համարել էին երկրի ինքնիշխանության ոտնահարում: Պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում պաշտպանել սեփական հողը և ամենապատշաճ կերպով պատասխանել Թուրքիային:

Ավելի ուշ Սուլեյման շահի դամբարանի տարածքի տերը հայտարարել էր, որ եթե Թուրքիան չփոխհատուցի իրականացրած գործողության հետևանքով իրեն հասցված վնասը, ապա ինքը կդիմի միջազգային դատարան:

Անցնող շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այց կատարեց «եղբայրական» Ադրբեջան: Իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո նա զերծ չմնաց հակահայկական հայտարարություններ անելուց: Մասնավորապես, նա կրկին Հայաստանի հետ խոսեց նախապայմանների լեզվով՝ առաջ քաշելով ղարաբաղյան հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի հանգուցալուծելու մասին թուրքական տեսակետը:

Շաբաթվա ընթացքում Մալաթիայում կործանվեց երկու ռազմական ինքնաթիռ, վթարին զոհ գնաց 4 մարդ: Թե որն էր ռազմական ինքնաթիռների կործանման պատճառը, դեռևս հայտնի չէ, թեպետ ամենասկզբից էլ պատկան մարմինները հերքեցին արտաքին միջամտության հնարավորությունը:

Օտարերկրյա ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում անցնող շաբաթ մոդել, «Միսս Թուրքիա -2006» տիտղոսը կրող Մերվե Բույուքսարաչն էր, ում սպառնում է երկու տարվա ազատազրկում սոցիալական ցանցերից մեկում գրառում կատարելու համար: Ստամբուլի դատախազությունը պահանջում է դատապարտել մոդելին այն բանի համար, որ վերջինս հրապարակայնորեն վիրավորել է հանրային գործչի՝ նախագահ Էրդողանին:

Էրդողանական գրաքննության զոհն այս շաբաթ նաև հայտնի «Ջումհուրիեթ» պարբերականի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն էր, ով կանչվել էր հարցաքննության, ապա արդեն ձերբակալվել էր: Նա մեղադրվում է իր հրապարակումներից մեկում Էրդողանին վիրավորելու՝ «գող» անվանելու մեջ:

Շաբաթվա վերջին Ստամբուլում կանխվեց ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի մոտ նախատեսված ահաբեկչությունը: Թուրք իրավապահ մարմինները կարողացան չեզոքացնել պայթուցիկներով կասկածելի տղամարդու, ով գտնվում էր հյուպատոսարանի շենքի մոտակայքում:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօր
Ամենադիտված