Արաբական երկրները Բաղդադում քննարկում են Սիրիայի հարցը
Մերձավոր Արևելք
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում անցկացվում է Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովը, որի ժամանակ հիմնական քննարկվելիք թեմաներից է լինելու Սիրիայում շարունակվող ճգնաժամը։ Սիրիան չի մասնակցում գագաթաժողովին, քանի որ նրա անդամակցությունը Արաբական պետությունների լիգային ժամանակավորապես դադարեցվել է, հաղորդում է BBC Russian–ը։
ԱՊԼ–ի գագաթնաժողովին մասնակցելու են կառույցի 22 անդամ երկրներից 8 երկրների նախագահներ, իսկ մնացած պատվիրակությունները ներկայացված են լինելու ավելի ցածր մակարդակով։
Սիրիայի հարցով Արաբական լիգայի և ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանը առաջ է քաշել խնդրի խաղաղ կարգավորման իր ծրագիրը։ ԱՊԼ–ն և ՄԱԿ—ը ցանկանում են անհապաղ լուծել հրադադարի ռեժիմը՝ պահանջելով Սիրիայի իշխանություններից անհապաղ դուրս բերել զորքերը քաղաքներից և թույլատրել միջազգային կառույցներին տուժած քաղաքացիներին մարդասիրական օգնություն տրամադրել։
Նախօրեին Սիրիայի իշխանությունը պաշտոնապես ընդունել է Անանի ծրագիրը, սակայն բռնությունները դեռ շարունակվում են։ Քիչ առաջ սկսված ԱՊԼ–ի գագաթաժողովին Դամասկոսն արդեն արձագանքել է. պաշտոնական Դամասկոսը չի պատրաստվում Բաղդադում մեկանարկած ԱՊԼ–ի գագաթաժողովի որևէ նախաձեռնություն ընդունել։
Այս առիթով Սիրիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ «Սիրիան չի պատրաստվում ընդունել Արաբական երկրների լիգայի ցանկացած նախաձեռնություն, անկախ նրանից, թե դա ինչ մակարդակի կլինի»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)