Հրապարակվել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի Ադրբեջան կատարելիք այցի օրակարգը
Ադրբեջան
Հրապարակվել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի Ադրբեջան կատարելիք այցի օրակարգը։ Բաքու կատարելիք առաջիկա այցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կքննարկի երկկողմ առևտրատնտեսական, միջտարածաշրջանային և սահմանամերձ համագործակցության հարցեր, փոխադարձ հարաբերությունների հումանիտար ասպեկտները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, Կասպիցի կարգավիճակը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:
Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ հինգշաբթի օրը տարածված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լավրովի այցը Բաքու տեղի կունենա ապրիլի 3-ից 4-ը: Մինչ այդ Լավրովը հանդիպումներ կանցկացնի Երևանում: Այցը նվիրված կլինի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Բաքվում Սերգեյ Լավրովը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Միլլի Մեջլիսի նախագահ Օգտայ Ասադովի հետ:
«Մենք Ադրբեջանին համարում ենք մեր ռազմավարական գործընկերը Կովկասում և Կասպյան տարածաշրջանում: Մեր հարաբերությունները զարգանում են հավասարության, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության վրա հիմնված», -ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)