Վահան Բաբայանն ու Տիգրան Ուրիխանյանն ինքնաբացարկ չեն ներկայացնելու. Նաիրա Զոհրաբյան
Հասարակություն
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ԲՀԿ համամասնական ընտրացուցակից առաջիկայում ինքնաբացարկ են հայտնելու Վահան Բաբայանն ու Տիգրան Ուրիխանյանը: Այդ լուրերի համաձայն՝ ԲՀԿ-ում ներքին դժգոհություն կա այս երիտասարդների աշխատանքի կապակցությամբ:
Լուրեր.com-ը տեղեկությունները ճշտելու նպատակով զրուցեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, որը հերքեց այս լուրերը:
«Այդ լուրեը չեն համապատասխանում իրականությանը: Ի դեպ՝ ես տվյալ լրատվամիջոցի լրագրողին նույնպես ասացի, որ դա չի համապատասխանում իրականությանը, և ինձ համար առնվազն զարմանալի է, որ իմ մեկնաբանությունից հետո նորից այդ լուրը շրջանառվել է», - նշեց Նաիրա Զոհրաբյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը