Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է Շվեդիայից ժամանած պատվիրակությանը
Արտաքին Քաղաքական
Երեկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է Շվեդիայից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում էր այդ երկրի Արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերի վարչության պետ Բյորն Լիրվալը (Björn Lyrvall):
Ըստ կուսակցության հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքական, տարածաշրջանային մարտահրավերներին վերաբերող հարցեր:
Հյուրերի խնդրանքով Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է նաև Հայաստանում նախընտրական իրավիճակը:
Պատվիրակության կազմում է եղել նաև Շվեդիայի արտգործնախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Մարտին Հագսթրյոմը (Martin Hagström): Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսենը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում