Պակիստանում պահանջում են վերացնել «անկախ Քաշմիրի համար» գանձվող հարկը
Աշխարհ
Քաշմիրի պակիստանյան մասի պետական ծառայողները պահանջել են ամբողջությամբ վերացնել հատուկ հարկը, որի միջոցով ֆինանսավորվում է հնդկական Քաշմիրի ինքնորոշման հիմնադրամը։
Արհմիությունների ներկայացուցիչների խոսքերով՝ աշխատավորները զայրացել են, որ հարկի չափը մեծացել է 0.3 տոկոսով։ Աշխատավորների կազմակերպությունների առաջնորդները պնդում են, որ կառավարությունը երբեք թափանցիկ կերպով չի փոխանցել այդ հարկից գոյացած ֆինանսական միջոցները վերոհիշյալ հիմնադրամին, և իրենք էլ չգիտեն, թե ինչպես են ծախսվում իրենց աշխատավարձերից պահվող հարկերը։
BBC–ի թղթակցի փոխանցմամբ՝ Պակիստանն արդեն երկար ժամանակ է՝ ինչ հայտարարել է պետական հարկերից ստացված գումարներով այսպես կոչված «Քաշմիրի ազատագրման կազմակերպությանը» ֆինանսավորելու մասին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ