Թեհրանում տեղի է ունեցել Էրդողանի և Ահմադինեժադի հանդիպումը
Իրան
Նախօրեին Սեուլում միջուկային անվտանգության գագաթաժողովի ավարտից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիպ Էրդողանը ժամանել էր Իրան, որտեղ հանդիպում է տեղի ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ, հաղորդում է Hurriyet Daily News–ը։
Էրդողանը Իրանի նախագահին է հայտնել Սեուլում միջուկային անվտանգության գագաթնաժողովի ժամանակ ընդունված որոշումների մասին։ Քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Թուրքիայի վարչապետն Ահմադինեժադին առաջարկել է Արևմուտքի և Իրանի միջև ապրիլին կայանալիք միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն անցկացնել Ստամբուլում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ