Ստեփան Սաֆարյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին գրավոր չի դիմելու
Հասարակություն
Facebook-ի իր էջում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը կատարել է հետևյալ գրառումը. «Շտապ հաղորդագրություն բոլոր լրատվամիջոցների համար:
Քիչ առաջ իմ էլեկտրոնային փոստից տարածել եմ հետեւյալ հաղորդագրությունը, որը տեղադրում եմ նաեւ ստորեւ:
Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը
Այսօր մեկնաբանություն եմ տվել Tert.am էլեկտրոնային լրատվամիջոցի լրագրողին՝ ընտրացուցակների ուռճացված թվի կապակցությամբ մեր կատարելիք քայլերի վերաբերյալ: Ցավոք, հանրությանը մատուցված լրատվության մեջ կոպտորեն նեգափոխվել է մեր բանավոր հեռախոսազրույցի մի հատվածը, ներկայացնելով, թե ի թիվս պատկան մարմինների, նաեւ գրավոր դիմելու եմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին, ինչը իրականությանը չի համապատասխանում:
Ստեփան Սաֆարյան
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը