Հանրապետական մրցույթի մրցանակաբաշխություն
Գիտություն և Մշակույթ
ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. մարտի 26-30-ը անցկացվել է Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան երիտասարդ կոնցերտմայստերների III հանրապետական մրցույթը, որի նպատակն է երիտասարդ կատարողներին խրախուսելը, նրանց ինքնադրսևորման հնարավորություն ընձեռելն ու նպաստելը մասնագիտական կարողությունների կատարելագործմանը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (ԵՊԿ) մարտի 30-ին՝ ժամը 14:00-ին ԵՊԿ համերգային դահլիճում (4-րդ հարկ)՝ հրավիրում է մասնակցելու Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան երիտասարդ կոնցերտմայստերների 3-րդ հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությանն ու փակման արարողությանը:
Ամենամյա այս մրցույթին մասնակցել են ինչպես ԵՊԿ և Գյումրու մասնաճյուղի ուսանողներն, այնպես էլ մարզային երաժշտական քոլեջների և երաժշտական դպրոցների սաները։ Սահմանված է երեք մրցանակ՝ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար, ինչպես նաև հատուկ մրցանակներ ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Եվրոպական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Վահե Բարսեղյանի կողմից:
Մրցույթի հաղթողներին կընտրի ԵՊԿ պրոֆեսորադասախոսական կազմից բաղկացած ժյուրին՝ ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ դոցենտ, միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Բաբախանյանի նախագահությամբ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում