Պակիստանի դատարանը մեղադրանք է ներկայացրել ամբաստանյալների նկատմամբ
Աշխարհ
Պակիստանի դատարանը մեղադրանք է առաջադրել երկու ոստիկանների և հինգ «Թալիբան» շարժման անդամների 2007 թվականին Պակիստանի վարչապետ Բենազիր Բհուտտոյի սպանությունն իրագործելու մեջ։ Ֆրանս–Պրեսս լրատվական գործակալությունը, մեջբերելով գործը քննող դատավորի խոսքերը, հայտնում է, որ ոստիկանության աշխատակիցները մեղադրվում են անվտանգության կանոնները խախտելու և վարչապետի անվտանգությունը ոչ պատշաճ իրականացնելու համար։
Մեղադրվող ոստիկաններից Սաուդ Ազիզը Ռավալինդի քաղաքի նախկին ոստիկանապետն է, որտեղ էլ տեղի է ունեցել նախկին վարչապետի սպանությունը։ Սաուդը և մյուս ոստիկանը ձերբակալվել են մեկ տարի առաջ։ Հինգ Թալիբան գրոհայիններ մեղադրվում են նախկին վարչապետի սպանությունը ծրագրելու մեջ և արդեն չորս տարի է գտնվում են ճաղերի ետևում։ Հիշեցնենք, որ նախկին վարչապետը սպանվել էր իր ավտոշարասյան ուղղությամբ մահապարտ ահաբեկչի արձակած կրակահերթից, որից հետո ահաբեկիչը սպանել էր իրեն։ Տեղի ունեցած պայթյունը խլել էր 27 մարդու կյանք, իսկ ավելի քան հարյուր մարդ վիրավորվել էր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ