Պենտագոնի պաշտոնյան ազատազրկվել է կաշառակերության համար
ԱՄՆ
Պենտագոնի պաշտոնյան ազատազրկվել է մեկ տարի ութ ամսով աֆղան կապալառուների հետ պայմանագրեր կնքելու համար գումար ստանալու մեղադրանքով, հաղորդում է Reuters–ը։
Բացի այդ, 40-ամյա Դեզի Դեանդրե Ուայդը 4 հազար դոլար տուգանք է վճարել։ Նրան 15 տարվա ազատազրկում էր սպառնում։
Ամերիկացի զինվորականը Քաբուլում եղել է հրդեհային անվտանգության և արտակարգ իրավիճակների պատասխանատուն։ 2011-ի հուլիսին պաշտպանության նախարարության հետաքննությունների վարչությունը տեղեկություններ է ստանում, որ Դեզի Դեանդրեն Պենտագոնի հետ պայմանագրեր կնքելու համար մասնավոր ընկերությունների ղեկավարներից գումար է պահանջել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)