Հոնդուրասի բանտերից մեկում բռնկված հրդեհի և անկարգությունների հետևանքով 13 մարդ է մահացել
Աշխարհ
Առնվազն 13 մարդ է մահացել Հոնդուրասի հյուսիսում գտնվող Սան Պեդրո Սուլա քաղաքի բանտում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում են տեղի իշխանությունները։ Ընդհամենը 1.5 ամիս առաջ հրդեհի հետևանքով Հոնդուրասի մեկ այլ՝ Կոմայագուա բանտում 350 բանտարկյալ էր մահացել։
«Մենք 13 դիակ ենք հայտնաբերել։ Այս պահին մենք դեռևս հնարավորություն չունենք պարզելու միջադեպի հանգամանքները»,– հայտարարել է տեղական դատախազության ներկայացուցիչ Մարլենի Վանեգասը, հաղորդում է «Ֆրանս Պրես»–ը։
«Ասսոշիեյթիդ Պրես» գործակալության տվյալներով՝ հրդեհն առաջացել էր բանտարկյալների կազմակերպած անկարգությունների արդյունքում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ