«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը ուժեղացված էր
Հայկական Մամուլ
Երեկ երեկոյան՝ այն ժամանակ, երբ Սինգապուրից վերադարձող Սերժ Սարգսյանի նախագահական ինքնաթիռը մոտեցել է Հայաստանի օդային տարածքին, ՀՀ ԶՈԻ երկու կործանիչ և երկու ռազմական ուղղաթիռ են բարձրացել երկինք:
Տարօրինակն այստեղ հատկապես այն է, որ կործանիչներից մեկը և ուղղաթիռներից մեկը Սերժ Սարգսյանին ուղեկցել են մինչև Երևանի Կենտրոն: Դրանք տեղակայման վայրեր են վերադարձել այն ժամանակ, երբ ՀՀԿ ղեկավարը բարեհաջող հասել է նախագահական նստավայր: Իսկ մինչ ավտոմոբիլային շարասյան ժամանումը, մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ նախատեսված երթուղին մաքրում էին այլ ավտոմեքենաներից, և Երևանի կենտրոնական փողոցներում անասելի աղմուկ-աղաղակ էր տիրում: Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը ակնհայտորեն ուժեղացված էր. մի քանի տասնյակ ավտոմեքենաներ՝ ներառյալ նրան դիմավորողների երկարուձիգ կորտեժները: Դիմավորողների թվում էին Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և ուժային մարմինների ղեկավարներ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ