Թուրքիան աշխարհի 9-րդ ամենախղճուկ տնտեսությունն է. Bloomberg
Թուրքիա
Տնտեսական և գործարար աշխարհի ամերիկյան հեղինակավոր Bloomberg հանդեսն աշխարհում ամենավատ տնտեսություն ունեցող երկրների ցուցակում Թուրքիային դասել է 9-րդ տեղում, որը նպատակ է դրել մինչև 2023 թվականը դառնալ աշխարհի ամենազարգացած 10 տնտեսություններից մեկը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Bloomberg-ն իր' Les Miserables (չքավորներ) անվանած հետազոտության մեջ ամենավատ տնտեսություն ունեցող երկրների ցուցակը կազմելու համար առաջնորդվել է այդ երկրներում գործազրկության և արժեզրկման (սպառողական գների ինդեքս) վերաբերյալ տվյալներով:
Հանդեսը նշել է, որ Թուրքիայի տնտեսությունը, 2014 թվականի երրորդ եռամսյակում գրեթե կանգնել և աճել է ընդամենը 1,7 տոկոսով: Թուրքիայի տնտեսության դանդաղումը բացասաբար է ազդել նաև զբաղվածության վրա: Թուրքիայի պետական վիճակագրական կոմիտեի 2014 թվականի տվյալներով՝ այդ երկրում 15 տարեկանից բարձր տարիքի գործազուրկների թիվը վերջին 4 տարում եղել է ամենաբարձրը և կազմել 3 մլն 96 հազար մարդ: 2014 թվականի չորրորդ եռամսյակում Թուրքիայում գործազրկության մակարդակն աճել և հավասարվել է 2011 թվականի փետրվարին եղած 10,7 տոկոս մակարդակի:
Ցուցակում Թուրքիային նախորդում են Վենեսուելան, Արգենտինան, Հարավային Աֆրիկան, Հունաստանը և Ուկրաինան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)