Երեք մարդ է զոհվել Պակիստանում անօդաչու կործանիչի ռմբակոծության հետևանքով
Աշխարհ
Անօդաչու կործանիչի ռմբակոծության հետևանքով Պակիստանի հյուսիսարևմտյան շրջաններում երեք կասկածելի զինյալ է սպանվել, հաղորդում է BBC–ն։
Պակիստանի հետախուզությունը հայտնել է, որ անօդաչու կործանիչի վրա ոչ մի տարբերանշան չի եղել, սակայն այն ենթադրաբար պատկանում է ԱՄՆ–ի ռազմական օդուժին։
Անօդաչու կործանիչը երկու հրթիռ է բաց թողել Հյուսիսային Վազիրիստանի կենտրոն՝ Միրանշահ քաղաքի վրա, որը համարվում է «Թալիբան» և «Ալ Կաիդա» գրոհայինների հենակետերից մեկը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ