«Ժողովուրդ». Գյումրիում օրենքով գող է կարգվել Անդրանիկ Սողոյանի (ԶԱՊ) զարմիկը
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ մոտ մեկ ամիս առաջ Գյումրիում օրենքով գող է կարգվել ԶԱՊ մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի 20-ամյա զարմիկը: «Ժողովուրդ»-ը փորձել է լուրը ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, ով ասել է, թե այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
«Վերջին մի քանի տարիներին նման արարողակարգ Հայաստանի Հանրապետությունում չի եղել»,-ավելացրել է Ահարոնյանը: Մինչդեռ քրեական շրջանակներում հակառակն են պնդում: Թերթը հիշեցնում է, որ ԶԱՊ-ը ոչ վաղ անցյալում խնդիրներ էր ունեցել Չեխիայի իրավապահների հետ, որից հետո վերադարձել էր Հայաստան և այժմ էլ բնակվում է Գյումրիում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ