«Հրապարակ». Ոստիկանությունը ևս 3 թեկնածուի մերժել է տեղեկանք տրամադրել
Հայկական Մամուլ
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանից և ՕԵԿ-ական էդուարդ Մադաթյանից բացի, ևս 3 թեկնածուի մերժել է Հայաստանում 5 տարի մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրել:
Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը հրաժարվեց հայտնել այդ երեք անձանց անունները՝ պատճառաբանելով, որ անհատական տվյալները կարող են հրապարակվել միայն տվյալ անձանց համաձայնությամբ: Սակայն, թերթի տեղեկություններով, այդ երեք անձինք են Վոլոդյա Հովհաննիսյանը՝ «Այգ» ընկերության սեփականատեր, ՀԱԿ անդամ, որի բիզնեսը ձեռքից խլեցին և 2008-ից հետո սնանկացրին, ՀԱԿ համամասնական ցուցակի 92-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Սահակյանը և Դավիթ Սեդրակյանը:
Թերթը նկատում է նաև, որ ինչպես տեսնում ենք՝ օրենքը հիմնականում կիրառվել է ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ