Ծառուկյանը միլիոն դոլար չի բաժանում թեկնածուներին. ԲՀԿ խոսնակը հերքում է
Հասարակություն
Այսօր մամուլում տարածված լուրերի համաձայն՝ ԲՀԿ-ում համաձայնության են եկել: Ըստ այդմ՝ Գագիկ Ծառուկյանը մեկական միլիոն դոլար է հատկացնում կուսակցության յուրաքանչյուր մեծամասնական թեկնածուի, սակայն պայմանով, իսկ պայմանն այսպիսին է. հաղթեցիր՝ քեզ նվեր, պարտվեցիր՝ վերադարձնում ես:
Լուրեր.com-ը տեղեկությունը փորձեց ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից, որն ասաց, որ այդ լուրերը աբսուրդ են:
«Միգուցե այլ կուսակցությունների մասին է խոսքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում նման բան չկա»,- ավելացրեց խոսնակը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը