Պարտավորությունները չկատարելու դեպքում Սիրիային մեկուսացում է սպառնում
Մերձավոր Արևելք
ԱՄՆ-ն զգուշացրել է Սիրիայի գործող վարչակարգին, որ ճգնաժամից դուրս գալու համար արաբական ծրագրում նշված հանձնառությունները չկատարելու դեպքում աճելու է նրա մեկուսացվածությունը միջազգային ասպարեզում։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նոլանդն ասել է, թե իրենք Ասադի վարչակարգի կողմից իրենց խոստումները հարգելու մտադրություն չեն տեսնում։
Նա հայտնել է, որ Միացյալ Նահանգներն իր տեսակետը չի փոխել, և Ասադը պետք է հեռանա իշխանությունից։
«Եթե Ասադը Արաբական լիգայի անդամ պետություններին տված իր խոստումները չհարգի, ապա Լիգան ստիպված կլինի հակադարձել դրան։ ԱՄՆ տեսանկյունից Ասադի վարչակարգի վրա ճնշումը շարունակում է աճել»,-ավելացրել է Նոլանդը։
Իր հերթին Սիրիայի ներքին գործերի նախարարությունը զենք ունեցողներին հանձնվելու կոչ է արել։ Նախարարությունը հայտարարել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում անձնատուր լինողները կամ զենքերը հանձնողներն անմիջապես ազատ են արձակվելու։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)