Այսօր գեղանկարիչ Գոյայի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր իսպանացի հայտնի գեղանկարիչ, դիմանկարիչ, հրատարակող Ֆրանցիսկո Խոսե դե Գոյա Լուսիենտեսի ծննդյան օրն է: Ծնվել է 1746-ի մարտի 30-ին՝ Ֆուենդետոդոսում, Իսպանիայի Արագոն նահանգում։
Ժոզեֆ Գոյան և Գրացիա Լուսիենտեսի ընտանիքում։ Նրա մանկությունն անցել է Ֆուենդետոդոսում, որտեղ ապրել է սոցիալական վատ պայմաններում։ Մոտավորապես 1749թ Գոյայի ընտանիքը տուն է գնում Սարագոսա քաղաքում և մի քանի տարի հետո տեղափոխվում այնտեղ։
Գոյան հաճախում է Էսկուելաս Պիասի դպրոցը, որտեղ մտերիմ ընկերական հարաբերություներ է ստեղծում Մարտին Զապատերի հետ, ինչը հետո ճակատագրական է դառնում Գոյայի համար։ 14 տարեկան հասակում նա դառնում է գեղանկարիչ Խոսե Լուջանի, իսկ այնուհետև Մադրիդում նաև Անտոն Ռաֆայել Մենսիի աշակերտը։ Վերջինս Իսպանիայում հայտնի գեղանկարիչ էր։ Սակայն Գոյան վիճում է ուսուցչի հետ, այնուհետև՝ քննություններից ստանում անբավարար։
1771-ին Գոյան մեկնում է Հռոմ և Պարմայում կազմակերպված նկարիչների մրցույթում գրավում է 2-րդ տեղը։
Նույն թվականին վերադառնալով Սարագոսա՝ Գոյան նկարում է թագավորական պալատի գմբեթի մի հատվածը, Աուլա Դեիի մենաստանի մատուռի և Սոբրադիել պալատի որմնանկարները։ Գոյան աշակերտում է Ֆրանցիսկո Բայեուի Սուբիասին, և նրա աշխատանքները ստանալով նուրբ երանգներ ավելի մեծ ճանաչում են գտնում։
1774թ Գոյան և Բայեուի քույրը՝ ժոզեֆան՝ Պեպան, ամունանում են։ Այդ ամուսնությունը հնարավորություն է ստեղծում աշխատել գորգերի թագավորական արտադրամասում, որտեղ նրան հաջողվում է ստեղծել մոտ 42 նմուշ։ Նա նաև հնարավորություն է ստանում մուտք գործել թագավորական պալատ և նկարազարդել Սան-Ֆանցիսկոյի Էլ Գրանտե եկեղեցու զոհարանը ի վերջո դառնալով Սան-Ֆերնանդոյի ակադեմիայի անդամ։
1783թ Ֆլորիդաբլանկայի կոմսը, որը թագավոր Կառլոս 3-րդի սիրելին էր, Գոյային է պատվիրում իր դիմանկարը։ Գոյան շուտով ընկերանում է նաև թագաժառանգ արքայազն Դոն Լուիսի հետ և բնակություն հաստատում նրա տանը։ Հետագայում նրա հաճախորդներ են դառնում նաև թագավորական պալատի ավելի բարձր պաշտոնի անձնինք՝ ընդհուպ մինչև թագավորը։
1788թ Կառլոս 3-րդի մահից հետո գահ բարձրացավ Կառլոս 4-րդը։ Որի օրոք՝ 1789թ ֆրանսիական հեղափոխության ընթացքում Գոյան իր հաջողության գագաթնակետին հասավ թագավորական անձնակազմի շրջանակներում։
1792թ ծանր հիվանդության պատճառով Գոյան խլանում է։ Նա մեկուսանում է շրջապատից և սկսում զբաղվել ինքնաճանաչողությամբ։ Հաջորդ 5 տարիների ընթացքում զբաղվում է առողջական վիճակի բարելավմամբ և կարդում Ֆրանսիական հեղափոխության մասին գրքեր։ 1799-ին՝ Լոս Կապրիկոսի օրոք, նրա այդ ողբերական տարիների արդյունքում ստեղծվում են մի քանի աշխատություններ:
1799թ Գոյան հռչակվում է որպես պալատական գեղանկարիչ՝ 50 000 ռեալ, և որպես ուսուցիչ՝ 500 դուկատ եկամտով։ Նա աշխատում էր Սան-Անտոնիոյի Ֆլորիդայի Էրմիտաժի գմբեթում։ Նկարում էր թագավորին և թագուհուն, թագավորական ընտանիքի անդամներին, արքայազնին և արիսոկրատ էլիտայի շատ այլ ներկայացուցիչների։
Գոյան ունեցել է հեղափոխական և ֆանտաստիկ աշխատություններ, նշանակվել է որպես Իսպանիայի պալատական գեղանկարիչ։ Նրա գործունեությունը գնահատվել է որպես վերջինը՝ հին արվեստագետներից, և առաջինը՝ ժամանակակիցների մեջ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը