Եգիպտոսի հյուսիսում պայթյունից մոտ 30 մարդ է տուժել
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի Արիշ քաղաքում մարտի 10-ին ականապատ մեքենայի պայթյունից 27 զինվոր է վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյունը որոտացել է Մասայիդ թաղամասում՝ անվտանգության ուժերի կենտրոնի մոտ: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել 12 վիրավորի մասին: Մեկ այլ աղբյուր տեղեկացնում է մեկ զոհի և 24 վիրավորի մասին:
Ականապատ մեքենան ժամանակին նկատել են հսկիչները և կրակ բացել այդ ուղղությամբ: Արդյունքում մեքենան պայթել է կենտրոնի արտաքին պատի մոտ: Այդպիսով՝ հսկիչների ձեռնարկած գործողությունների արդյունքում տասնյակ մարդկանց կյանք է փրկվել: 2013 թ. ամռանը Մուհամմադ Մուրսիի իշխանության տապալումից հետո Եգիպտոսում բռնությունների ալիք է սկսվել, որը հիմնականում ընթանում է Սինայի հյուսիսում «Անսար Բեյթ ալ Մակդիս» խմբավորման կողմից: Եգիպտական բանակը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Սինայում և մեծ վնասներ հասցրել ահաբեկիչներին: Նախորդ շաբաթվա ընթացքում շուրջ 70 ահաբեկիչ է սպանվել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան