«Մարմարա». Զարաքօլուն արժանի է ո՛չ թէ բանտարկության, այլ Նոբելյան մրցանակի
Համաշխարհային Մամուլ
Ինչպես գիտեն մեր ընթերցողները, Քուրդիստանի հասարակությունների միություն (KCK) կազմակերպության անդամների դեմ կատարված գործողությունների արդյունքում ձերբակալվել էր նաեւ Պէլկէ Հրատարակչատան սեփականատեր ու առաջապահ մտավորական Րակըպ Զարաքօլու, որի ձերբակալման մասին լուրը լայն արձագանք գտավ նաեւ Արեւմտյան աշխարհում։
Երկու միջազգային կազմակերպություններ՝ IPA (Հրատարակիչների Միջազգային Միություն եւ PEN (Գրողների Միջազգային Միություն) հաղորդագրություններ հրատարակելով պաշտպանեցին Զարաքօլուին։ IPA-ն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ Զարաքօլու արժանի է ո՛չ թե բանտարկության, այլ Նոբէլյան մրցանակի։ Հաղրգրության մեջ IPA-ն մտահոգություն էր արտահայտել, որ Զաքարօլուի դատավարությունը, ամենայն հավանականությամբ, կսկսվի մեկ տարուց ոչ շուտ, իսկ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս այդքան երկար ժամանակ մնալ բանտային պայմաններում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)