Կիրականացվեն մինչև 2 մլն քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներ
Հայաստան
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում սկսվել են փողոցների, բակերի և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրով նախատեսված ասֆալտբետոնե ծածկի կապիտալ և մասնակի նորոգման ծավալները կկազմեն մինչև 2 մլն քառակուսի մետր: Հատկանշական է, որ գլխավոր և երկրորդական փողոցներից բացի, ծրագիրը ներառում է նաև մայթերի, նրբանցքների, բակային տարածքների, միջբակային և գրունտային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ: Այս մասին ասված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Շուտով կավարտվի Հանրապետության hրապարակի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքը, որն այս տարվա ծրագրի առաջին ամենամեծ բաղադրիչներից մեկն է:
2012 թվականի ասֆալտապատման ծրագրով վերանորոգելու են բոլոր վարչական շրջանների ավելի քան 350 փողոցների, 400 բակերի, միջբակային ճանապարհների ու նրբանցքների, 80 փողոցների մայթերի ասֆալտե ծածկերը: Այս տարի առաջին անգամ կասֆալտապատվեն նաև 25 գրունտային ճանապարհներ՝ 35.200 քառակուսի մետր մակերեսով:
Նախատեսված ծավալների շրջանակում նախատեսվել է նաև 644.000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 26 փողոցների կապիտալ հիմնանորոգում: Ըստ այդմ, կիրականացվի մայթերի նորոգում, եզրաքարերի փոխարինում, անձրևատարների ու դիտահորերի նորոգում ու կառուցում, ինչպես նաև երթևեկելի հատվածի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի