ԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունը Բացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել է iPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունը Սամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգը Արթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել «Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին Հայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը Պուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանը 

ՄԻԺԻ-ի հայտարարությունը և կոչը ՀՀ ոստիկանությանը

Հասարակություն

Այսօր ՀՀ Ոստիկանության հիմնական մարտահրավերն է' կատարել ԻՐԱՎԱՊԱՀ մարմնի իր սահմանադրական առաքելությունը և ևս մեկ անգամ գործիք չդառնալ փոքրաթիվ օլիգարխների ապօրինի մասնավոր սեփականության ու անօրինական որոշումների պաշտպանության համար:

Մաշտոցի պուրակում անօրինական կերպով հանրային շահի և սեփականության դեմ տեղադրված բուտիկների ապամոնտաժումը ստանձնած ՀՀ քաղաքացիները ս.թ. մարտի 27–ին պաշտոնական նամակով դիմել են ՀՀ ոստիկանապետին' 31.03.2012-ին ապահովելու իրենց ազատ մոտեցումն այդ ապօրինի շինություններին' դրանց ապամոնտաժումը կատարելու համար, նաև պահանջելով պահպանել հասարակական կարգը և իրենց անվտանգությունը գործողության ընթացքում:

Ի պատասխան այս պահանջի'ՀՀ ոստիկանությունը նշում է, որ ինքը իրավասու չէ քննարկելու պետական մարմնի որոշումների ապօրինի կամ ոչ ապօրինի լինելու հանգամանքը և գործելու է իր լիազորությունների սահմաններում' պարտադրելու տվյալ որոշումների իրականացումը:

Նման վեճերը պետք է լուծվեն դատարանի միջոցով, սակայն ՀՀ դատական համակարգը մերժում է քննել հանրային շահի պաշտպանությանն ուղղված հայցեր (օրինակը' Թեղուտի [գործ' ՎԴ/3275/05/09] և Ուսանողական այգու [գործ' ՎԴ/3432/05/10 ] նախադեպերը): Խնդրին անդրադարձել է նաև ՀՀ կառավարությունն իր 2012թ. մարտի 15-ի որոշումով (չնայած խնդիրն ավելի շատ վերաբերվում էր դատական համակարգին, քան ՀՀ Կառավարությանը), սակայն կրկին չի կարողացել հիմնավորել տաղավարների ապամոնտաժման համար մինչև երեք տարի ժամկետ տրամադրելու պատճառը, առավել ևս, որ այդ տաղավարները, որոնք ի սկզբանե տեղադրված են եղել Աբովյան փողոցի հանրային տարածքում, արդեն իսկ անօրինական են եղել։ Այս ամենի հետևանքով քաղաքացիների և Երևանի քաղաքապետի միջև առաջացած վեճը չի ստացել իր վերջնական արդար լուծումը։

Ս.թ. մարտի 17-ին նոր սերնդի ինքնորոշված քաղաքացիական շարժումը, առաջնորդվելով անմիջական ժողովրդավարության, իրավունքի գերակայության և սահմանադրականության սկզբունքներով, հանուն հանրային շահի և սեփականության սահամանդրական իրավունքի պաշտպանության ձևավորել է «Քաղաքացիական արդար և անկախ դատարան»։Քաղաքացիների դատարանն իր արդար ու անկախ վճիռով պահանջել է Երևանի քաղաքապետարանից 10-օրյա ժամկետում ապամոնտաժել Մաշտոցի պուրակում տեղադրված տաղավարները և այգին բարեկարգել ու օգտագործել իր նպատակային նշանակությանը համապատասխան: Երևանի քաղաքապետը թողել է այդ պահանջն անպատասխան:

Տեղեկացնում ենք ՀՀ Ոստիկանությանը, որ եթե ՀՀ Ոստիկանության ու մյուս պետական մարմինների միջև փոխհարաբերություններում ու կարգավորումներում կան օրենսդրական նորմատիվային բացեր, եթե հստակ չեն պետական ու տեղական կառավարման մարմինների որոշումների օրինական կամ ոչ օրինական լինելը կանխորոշելու ընթացակարգերը, ապա այդ դեպքում որպես հարաբերությունների կարգավորման հիմք պետք է ծառայեն Մարդու հիմնարար իրավուքներն ու ազատությունները, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ վավերացրած միջազգային կոնվեցիանները: ՀՀ ոստիկանության ուշադրությունն ենք հրավիրում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածով արտահայտված դրույթների վրա, որոնց համաձայն' «Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ հանցանք կատարած անձը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով: Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը»: Պետական մարմնի անօրինական որոշումները կատարելուն ուղղված' ոստիկանության ծառայողների գործողությունները անխուսափելիորեն հանգեցնելու են ոստիկանության ծառայողների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հոդվածներով սահմանված հանցագործությունների կատարման, քանի որ անօրինական որոշումների իրականացումն ապահովելը անհամատեղելի է ոստիկանության կոչման եւ նրա գործունեության նպատակների ու սկզբունքների հետ, անխուսափելիորեն հանգեցնելու է մարդու իրավունքների խախտումների:

Ապամոնտաժող քաղաքացիների գործողությունները բխում են ՀՀ Սահմանադրությունից, մարդու իրավունքների ու արժանապատվության համընդհանուր սկզբունքներից: Հանրային շահ հանդիսացող սեփականությունը չի կարող օտարվել հանուն մասնավոր շահի: Մասնավոր սեփականությունը չի կարող բռնի ուժով պաշտպանվել, այն պետք է օրինական ճանաչվի հասարակության կողմից:

Ապամոնտաժող քաղաքացիների գործողությունների և իրավունքների դեմ ցանկացած ոտնձգություն, ոստիկանության կողմից որևէ բռնի ուժի գործադրում դիտարկվելու է որպես քաղաքապետարանի ապօրինի որոշումների իրագործում, փոքրաթիվ խմբի ապօրինի մասնավոր սեփականության' «բուտիկների» պաշտպանություն' ի հաշիվ հանրային շահի և սեփականության: Այդ պարագայում ՀՀ Ոստիկանության ղեկավարությունը պատասխանատվության կենթարկվի մարդու հիմնարար իրավունքները, ՀՀ սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, և ՀՀ սահմանադրական կարգը խախտելու համար:

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ոչ կառավարական կազմակերպություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվելԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ ՓաշինյանԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարան
Ամենադիտված