Սիրիայում տեսանելի ապագայում բացառվում է ռազմական միջամտությունը
Աշխարհ
–Տեսանելի ապագայում Սիրիայում ռազմական միջամտության վտանգ չկա,- Արմատ մամուլի ակումբում կայացած հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, արաբագետ Արաքս Փաշայանը:
Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են Սիրիային և օգտագործում են ՄԱԿ-ում իրենց վետտոն` կանխելու համար Սիրիայում հնարավոր պատերազմը: Սիրիայի ներքաղաքական լարված մթնոլորտում առավել գերակշռող է արտաքին գործոնը: Սունների միայն միջին և անապահով խավն է դեմ Բաշար Ալ Ասադի իշխանությանը, այնինչ սուննիների էլիտան աջակցում է վերջինիս:
–Սիրիայում այսօր ազգային փոքրամասնությունները էթնիկական պատկանելության խնդիր չունեն. այնտեղ նույնիսկ ազգությունը չեն հարցնում,- ասաց Ա. Փաշայանը:
Իշխանափոխության դեպքում այդ հավասարությունը կխախտվի, և Սիրիան կվերածվի իսլամական պետությա, որտեղ որոշիչ կդառնա կրոնական գործոնը:
Ինչ վերաբերվումէ Սիրիայում զոհված ապստամբների թվերին, կամ բախումների մասին ինֆորմացիային, ապա դրանք հիմնականում ապատեղեկատվություն են, որոնք արվում են հատուկ նպատակաով և խրախուսվում են կոնկրետ պետությունների կողմից:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ