Դիարբեքիրում զանգվածային ձերբակալություններ են
Թուրքիա
Դիարբեքիրի Սուր գավառում ոստիկանությունը մտել է տարբեր տներ և խուզարկություն իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Իրավապահ մարմինների գործողությունների հետևանքով կալանքի է ենթարկվել շուրջ 50 մարդ: Վերջիններս տարվել են Դիարբեքիրի անվտանգության վարչության բաժանմունք: Ձերբակալությունների պատճառի մասին դեռ որևէ բան չի հաղորդվում: Կալանավորների փաստաբանները հայտնել են, որ ձերբակալվածների թիվը կարող է ավելանալ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան